Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մերձավորների համար նվերներ գնելը կամ բարեգործությունը իջեցնում է զարկերակային ճնշումը:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ բարեգործական նպատակներով գումար ծախսելը մարդու մոտ բարձրացնում է երջանկության մակարդակը, սակայն ազդում է դա մարդու առողջության վրա, թե ոչ, հայտնի չէ: Կանադացի գիտնականները որոշել են պարզել այդ հարցի պատասխանը, հայտնում է Informing-ը:
Փորձին մասնակցել է 65-85 տարեկան 128 կամավոր: Նրանց բաժանել են 2 խմբի եւ յուրաքանչյուրին ամեն օր 40 դոլար տվել: Առաջին խմբին հանձնարարել են գումարը ծախսել անձնական նպատակներով, իսկ երկրորդ խմբին՝ ծախսել բարեգործական նպատակների համար եւ նվերների վրա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկրորդ խմբի մասնակիցների մոտ փորձի ժամանակ էապես նվազել է զարկերակային ճնշումը: Հաղորդվում է, որ առաջին խմբի կամավորների մոտ առողջական փոփոխություններ չեն նկատվել:




























