Կլիմայի փոփոխության վերաբերյալ կլիմայագետների կանխատեսումները սկսել են կատարվել, գրում է The New York Times-ը:

Այսպես՝ 2015թ. Երկիր մոլորակի վրա տարեկան միջին ջերմաստիճանը ցույց տվեց, որ անցյալ տարին անսովոր տաք է եղել: Դեկտեմբերին տաք եղանակի պատճառով բացվել են բողբոջներն անգամ այնպիսի երկրներում, որոնք ցուրտ լայնություններում են գտնվում:

Ընդ որում, 2016թ. գիտնականները ակնկալում են ավելի բարձր ջերմաստիճան: Աֆրիկայում կլինի սաստիկ երաշտ, իսկ որոշ տարածաշրջաններին սպառնում են խոշոր ջրհեղեղներ: Մասնավորապես առաջիկա շաբաթներին կարող է բարձրանալ ԱՄՆ-ում Միսիսիպի գետի ջրի մակարդակը, փոխանցում է Informing-ը:

Գիտնականների կարծիքով այդ ամենը տեղի է ունենում Խաղաղ օվկիանոսում գործող Էլ Նինյո կլիմայական երեւույթի պատճառով: