Ֆինլանդիայում հունվարից ուժի մեջ է մտնում օրենքը, որն արգելում է տնային պայմաններում սկունս պահել: Այս մասին հայտնում է Yle-ն:

Փորձագետների գնահատականներով ներկայումս տեղաբնակների տներում ապրում է մի քանի տասնյակ ընտանի սկունս:

Սակայն Հողային եւ անտառային տնտեսությունների նախարարությունը եկել է այն եզրակացության, որ Հյուսիսային Ամերիկայից բերված գիշատիչները լուրջ վտանգ են ներկայացնում Ֆինլանդիայի կենսաբանական բազմազանության համար:

Հաղորդվում է, որ այն կենդանիները, որոնք արդեն բնակվում են իրենց տերերի մոտ, չեն վտարվելու իրենց բնակավայրերից, հայտնում է  Lifenews-ը: