McDonald's ցանցի աշխատակազմը փակել է իր ամենամեծ ռեստորանը: Մոտ ժամանակներս այն կքանդեն:
Արագ սննդի ռեստորանը՝ 115 քառ մետր մակերեսով, դեռ 1976 թ. էր բացվել Ֆլորիդա նահանգում «Դիսնեյլենդ» ժամանցի պուրակի կողքին: Այն կառուցվել է կարտոֆիլ ֆրիով լի հսկայական տուփի տեսքով:
Սնունդ գնելուց բացի այնտեղ կարելի էր սահել չմուշկների վրա, խաղալ բոուլինգ կամ էլ խաղային ավտոմատներում՛: Սակայն ցանցի սեփականտերերը որոշել են, որ ժամանակն է որ ռեստորանը թարմացնի իր իմիջը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Time–ը:
Հին շենքի փոխարեն կառուցվելու է նոր ու ավելի մեծ ռեստորան՝ 1750 քառ մետր մակերեսով: Ռեստորանը ծրագրում են բացել արդեն այս տարի:




























