Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչին եւ ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Կիրիլ Գեւորգյանին ազատել է ԱԳ նախարարության կոլեգիայի անդամների պարտականությունների կատարումից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Պուտինը ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի տնօրեն Ալեքսանդր Պանկինին եւ ՌԴ ԱԳՆ սպառազինությունների տարածման եւ վերահսկողության հարցերի բաժնի տնօրեն Միխայիլ Ուլյանովին հաստատել է ԱԳՆ կոեգիայի անդամների պաշտոնում: