Հազար երեք հարյուր երեխա սուրբծննդյան նվերներ կստանա Ուկրաինայի հայերի միությունից, հայտնել են Միության քարտուղարությունից:

Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր հայկական համայնքներում ամանորյա տոնական միջոցառումներ են անցել: «Միջոցառումների կազմակերպիչները, մանավանդ երիատսարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ուժ չեն խնայում ամեն տարի Նոր տարվա տոնակատարության մեջ որեւէ նորույթ մտցնելու հարցում: Ֆլեշմոբերը, երգերը, պարերը, նվերներն ու շատ այլ բաներ ամեն տարի ուրախացնում են համայնքների ներկայացուցիչներին:

Ուկրաինայի հայերը ավելի ավանդական են տոնում Քրիստոսի ծնունդը, համայնքների ներկայացուցիչները մասնակցում են Սուրբծննդյան պատարագներին: Եկեղեցական ծիսակատարություններից հետո տոնակակատարությունները շարունակվում են հին հայկական սովորություններին համապատասխան»:

Ուկրաինայի հայերի միությունից հիշեցրեցին, որ մանկատներին օգնելը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է մնում: Ուկրաինայի հայերի միության աշխատակիցները ու կրոնական համայնքների ներկայացուցիչները կանոնավոր կերպով մանկատներ են այցելում, որտեղ նվերներ են բաժանում այդ հաստատությունների սաներին: