Լոնդոնում գազի արտահոսքի հետեւանքով մոտ  500 մարդ է տարհանվել: Միջադեպը տեղի է ունեցել Փենջ շրջանում: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գազի արտահոսքը տեղի է ունեցել հունվարի   2-ի երեկոյան: Մարդկանց տեղավորել են չորս օթեւանում, միջադեպի վայրում ճանապարհները փակվել են: Տուժածների մասին տեղեկություններ չկան:  Որոշ տարհանված բնակիչների կիրակի առավոտյան թույլ է տրվել վերադառնալ իրենց տներ: