Լեհաստանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ցրտահարությունից  14 մահ է արձանագրվել:

Ինչպես տեղեկացնում են լեհական լրատվամիջոցները, այս օրերին Լեհաստանում ջերմաստիճանը նվազել է մինչեւ  20 աստիճան ցուրտ, ցերեկը ջերմաստիճանը եղել է  -12 աստիճան:

Հիմնականում մահացել են անտուն քաղաքացիներ, որոնք փողոցում էին գիշերում:  Լեհաստանում ցուրտը կպահպանվի մինչեւ չորեքշաբթի եւ նույնիսկ կխստանա մինչեւ  -22 աստիճան: