Հնդկաստանում՝ Մյանմարի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է 100 մարդ, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի եւ 50 վիրավորի մասին:
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկությունների՝ 6.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մանիփուրի նահանգում: Երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է եղել նահանգի մայրաքաղաք Իմփհալ քաղաքից 29 կմ արեւմուտք, իսկ օջախը՝ 17 կմ խորության վրա, հայտնում է RIA Novosti-ն:
Ականատեսսների վկայությամբ՝ երկրաշարժը շարունակվել է մոտ 1 րոպե:




























