Մեծ Բրիտանիայի մանկական հրապարակներից մեկում մարդու կմախք են գտել: Հայտնագործությունն արվել է Էդինբուրգում օբյեկտի վերակառուցման ժամանակ:
Գիտնականները ենթադրում են, կմախքը պատկանում է ծովահենի: Այն բանից հետո, երբ իրավապահները բացառել են քրեական հանցագործության տարրը, գտածոն սկսել են հետազոտել հնագետները:
Նախնական անալիզները ցույց են տվել, որ ոսկորները առնվազն 500 տարվա պատմություն ունեն: Պատմաբանների համաձայն՝ 600 տարի առաջ այդ վայրում կախաղան է եղել: Կմախքը կարող էր պատկանել նրան,ում մահապատժի էին ենթարկել ծովահենության համար: Հնագետները նշում են, որ նա մահացել է 50 տարեկանում, հայտնում է Svopi-ն:




























