Առոջղ մարդկային օրգանիզմը կարող է կալորիաներ այրել անգամ քնի մեջ: Նման եզրակացության են եկել Այովայի համալսարանի ամերիկացի գիտնականները:
Ուսումնասիրելով աղիների միկրոֆլորայի եւ ավելորդ քաշի միջեւ կապը՝ մասնագետները համոզվել են, որ առողջ միկրոֆլորան նպաստում է նիհարելուն: Նրանք հետազոտել են լաբորատոր առնետներին: Պարզվում է, որ առողջ միկրոֆլորա ունեցող կենդանիները կալորիաներն ավելի լավ են այրում:
Գիտնականներն առանձնացրել են առնետների 2 խմբի՝ կենդանիներ, որոնք ունեն նյութափոխանակության խնդիրներ, եւ առողջ կենդանիներ: Երկու խմբի կենդանիներին նեյրոլեպտիկ դեղեր են տվել: Հիվանդ առնետների մոտ դրանից հետո քաշի ավելցուկ է նկատվել:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ աղիներում ապրող մանրէները օգնում են այրել կալորիաները, հայտնում է Informing-ը:



























