Ամերիկյան Petchup ընկերությունը մի շարք համեմունքներ է թողարկել, որոնք կատուների ու շների տերերը կարող են համտեսել իրենց կենդանիների հետ միասին: Այդ համեմունքներից են «Մյաունանեխը» (Meowstard), «Կատչուփը» (Catchup), «Հաֆբեքյուն» (Bark B-Q), հայտնում է kedem.ru. –ն:
Համեմունքները շաքար չեն պարունակում ու ունեն թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների կողմից սիրված համեր՝ տավարի, խոզի ու հնդուհավի մսի: Նման համեմունքների փոքր փաթեթի գինը տատանվում է 8-ից 14 դոլարի միջեւ:




























