Ամերիկյան Ֆլինտ քաղաքում (Միչիգանի նահանգ) արտակարգ դրություն է մտցվել խմելու ջրում արճճի պարունակության բարձր մակարդակի պատճառով: 

Այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետ Ռիկ Սնայդերը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով  AP-ին: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հետաքննում են այդ գործը, որը սպառնում է քաղաքի բնակիչների առողջությանը: 

2014-ին Ֆլինտը Դեթրոյթի ջրամատակարարման համակարգից ժամանակավորապես անցել է համանուն գետի ջրին: Քացաքացիները գոհ չէին խմելու ջրի համից ու հոտից, երեխաների օրգանիզմում արճճի բարձր մակարդակ էր նկատվել:   

2015-ի հոկտեմբերին քաղաքը դարձյալ անցել էր ջրամատակարարման դեթրոյթյան համակարգին, ինչի համար նահանգի իշխանությունները 10,6 մլն դոլար էին հատկացրել: