Կալիֆորնիայում հովերբորդների` ավարտված տարվա «ամենաթեժ» խաղային տեխնոլոգիայի օգտագործման անվտանգության կանոնների լրացուցիչ միջոցներ են մտցվել: 

Նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2016-ի հունվարի  1-ից, մինչեւ 16 տարեկան անձանց արգելում է հովերբորդն օգտագործել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին երթեւեկելու համար:  Հովերբորդների տերերին խորհուրդ է տրվում տեղափոխվել սահմանափակ` ժամում  35 մղոն (56 կմ/ժ) կամ ավելի փոքր արագությամբ: Կալիֆորնիական ճանապարհային պարեկությունը առաջիկա հինգ տարվա ընթացքում խստորեն կհետեւի տվյալ օրենքի կատարմանը` խախտողներին տուգանելով  250 դոլարի չափով:

Իշխանությունների խորը մտահոգությունն է առաջացնում հովերբորդ օգտագործողների շարժման անվտանգությունը:  «Նրանք պիտի ոչ միայն ոտքի տակ նայեն, այլեւ մոտերքով շարժվող ավտոմեքենաներին,  NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Կալիֆորնիայի նահանգի ճանապարհային երթեւեկության անվտանգության վարչության ներկայացուցիչ Քրիս Քոքրանը   (Chris Cochran): Նրանք պիտի հետեւեն նաեւ, որ չբախվեն հետիոտներին»:

Քոքրանը զգուշացրել է, որ տեղական կանոններում կարող են անվտանգության լրացուցիչ սահմանափակումներ մտցվել: Օրինակ` Սան Ֆրանցիսկոյում արգելված է մայթերին հովերբորդներով տեղաշարժվել: