Միչիգանում անսովոր աճուրդ է կայանալու: Աճուրդի է հանվել ամսական 1000 դոլար բերող վիճակախաղի տոմսը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Տոմսը պատկանում էր Դոնալդ Մեգեթին, որը 1984թ. շահել էր Cash for Life վիճակախաղով: Դրանից հետո նա ամեն ամիս 1000 դոլար է ստանում: Վերջին տարիներին միջոցները ծախսվում էին Մեգեթի պարտքերը մարելու համար:

Տոմսի մենարկային գինը 30 հազար դոլար է, ինչը նշանակում է, որ տոմսը կսկսի եկամուտ բերել 2.5 տարուց ոչ շուտ: Սակայն դա էլ երաշխպավորված չէ, քանի որ վճարումները սահմանափակված են Մեգեթի կյանքի տեւողությամբ: Իսկ նա ներկայումս 73 տարեկան է: