Թուրքիայի Վան նահանգի ոստիկանակության վարչությունը առավոտյան Ռամադանի տոնական աղոթքից հետո, 2 հազար քաղաքացու նախաճաշ է մատուցել։

Վանի տեղական լրատվամիջոցների համաձայն՝  առավոտյան ոստիկանության աշխատակիցները  մեկ առ մեկ դիմավորել են Վանի Քնալը մզկիթ եկող քաղաքացիներին, որոնց տոնական աղոթքից հետո հրավիրել են հատուկ քաղաքացիների համար պատրասված նախաճաշի սեղանին։

Վանի նահանգային ոստիկանապետ Այհան Ֆալաքալը շնորհավորել է քաղաքացիներին եւ զրուցել նրանց հետ։

Նախաճաշի սեղանից հեռացողներին, ոստիկանները քաղցրավենիք են հյուրասիրել։