ԱՄՆ –ում գրանցվել է 119 տարվա մեջ բորսային շուկայի խոշորագույն անկումը:

Ինչպես հայտնում է CNN-ը, այն բանից հետո երբ տարեսկզբին Dow Jones գործակիցը հասավ վերջին 119 տարվա մեջ ռեկորդային նվազագույնի, իջնելով ավելի քան 5 տոկոսով, համաշխարհային շուկայում խուճապն օրեցօր ուժգնանում է:

Գործակիցը կորցրել է 911 կետ, ինչը վատագույն ցուցանիշն է 1897 թ սկսած: Nasdaq գործակիցը իջել է 6 տոկոսով, ու հիմա այն վատագույնն է վերջին 16 տարվա մեջ:

Ամերիկյան բորսային շուկայի այս անկումը կատարվել է Չինաստանում բորսային շուկայի անկման ու ԿԲ կողմից չինական արժույթի պաշտոնական փոխարժեքի իջեցման պայմաններում: Շուկայի դերակատարների մոտ տագնապ է առաջացրել նաեւ վերջին 12 տարիների համար նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: