Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լեւը հայտնել է հունվարի 15-ին ահաբեկչության հավանականության մաիսն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ВТМ հեռուստաալիքը:

«Կա սպառնալիք, որ ինչ -որ մեկը հունվաի 15-ին մեր երկրում ահաբեկչություն կկատարի»,- շեշտել է նա: «Մենք գիտենք, որ ահաբեկիչները մեծ նշանակություն են տալիս տարեթվերին, իսկ հունվարի 15-ը Բելգիայի համար մեծ խորհրդանշական նշանակություն ունի»,- նշել է նա: Դատախազի խոսքով, բելգիական հատուկ ծառայությունները կանխագելիչ միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի կանխեն հարձակումները:

2015 թ. հունվարի 15-ին երկրի հարավ արեւելքում՝ Վերվյե քաղաքում ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, որն ավարտվել է ծայրահեղական բջիջի անդամների հետ փոխհրաձգությամբ: Դրա հետեւանքով երկու արմատականներ էին սպանվել, ութը՝ ձերբակալվել, նրանցից չորսին կալանավորել էին, իսկ մնացածը դեռ քննչության տակ են, բայց ազատության մեջ: Վերվյեում կատարված խուզարկությունները հաստատել են, որ այդ խմբավորման անդամները հարձակումներ էին նախապատրաստել Բելգիայի ոստիկանության բաժանմունքների ու պետական ծառայությունների շենքերի վրա: Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչություններից հետո հայտնի դարձավ, որ Վերվյեում խմբավորման առաջնորդը Աբդելհամիդ Աբաուդն է եղել՝ ֆրանսիայի հպատակություն ունեցող մարոկկացի, ով մշտական բնակություն էր հաստատել Բրյուսելում, որտեղից բազմիցս Սիրիա էր մեկնել: Նա համարվում է փարիզյան ահաբեկչության հիմնական կազմակերպիչներից նեկը: Աբաուդը սպանվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած ռեյդի ժամանակ՝ նոյեմբերի 18-ին: Վերվյեում 2015 թ. գործողության ժամանակ ոստիկանությունը չէր կարողացել ձերբակալել Աբաուդին, քանի որ այդ պահին նա Սիրիայում էր, որտեղ մարտնչում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: