Չինական բանկերը սահմանափակել են ԱՄՆ դոլարի վաճառքը ֆիզիկական անձանց ու ընկերություններին: Այս մասին հայտնել է The Financial Times–ը:
Ըստ պարբերականի՝ նման մեթոդներով Պեկինը փորձում է պայքարել կապիտալի արտահոսքի դեմ: Մասնավորապես ՉԺՀ իշխանությունները մտահոգվել են Շանհայում ամերիկյան դոլարի, նաեւ Շենչժենում՝ հոնկոնգյան դոլարների պահանջարկի կտրուկ աճով: Թերթի աղբյուրների խոսքով, Շահայում «միջին չափի բանկում» հաճախորդներն առանց նախնական պատվերի չեն կարող օրական հինգ հազար ԱՄՆ դոլարից՝ իսկ նախնական պատվերով՝ տասը հազարից շատ դոլար գնել:
Ընդ որում կա նաեւ մեկ շաբաթվա սահմանափակում՝ երեք նման արժութային գործողությունների չափով, հայտնում է Lenta http://lenta.ru/news-ը:



























