Չինաստանի տնտեսության աճի հնարավորության ֆոնին Հոնկոնգի ֆոնդային բորսայի ինդեքսը 2013թ. ամռանից հետո առաջին անգամ 2000 կետից նվազել է։ Այս մասին են վկայում բորսային սակարկությունների տվյալները։
Hang Seng-ի ինդեքսը նվազել է 501 կետով կամ 2.45 տոկոսով։ 2013թ. ամռանից հետո առաջին անգամ այն 2000 կետից նվազել է՝ կազմելով 19952.63 կետ, հայտնում է Gazeta-ն։
Չինական ինդեքսները նույնպես սակարկության են հանվել մինուսով։ Երեւանի ժամանակով ժամը 10։28-ի դրությամբ Շենչժենի եւ Շանհայի ֆոնդային բորսաներում Shanghai Composite-ի ինդեքսը նվազել է 3.66 տոկոսով եւ կազմել 3069.91 կետ։ Shenzhen Composite-ի ինդեքսը նվազել է 3.84 տոկոսով եւ կազմել 1902.787 կետ։



























