Ամերիկյան ներդրումային Morgan Stanley բանկի վերլուծաբանները ենթադրում են, որ ամերիկյան տարադրամի ամրապնդման հետ կապված` նավթի համաշխարհային գները կարող են ընկնել մինչեւ մեկ բարելի դիմաց 20 դոլար: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով ներդրումային բանկի վերլուծական զեկույցը:
Փորձագետները համարում են, որ նավթի առք ու վաճառքի նվազումը նավթի գնի` մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար անկումից հետո պայմանավորված էր ամերիկյան տարադրամի ամրապնդմամբ: Այդ գործոնը կարող է նավթային գները նվազեցնել մինչեւ մեկ բարելի դիմաց 20–25 դոլար:
«Ամերիկյան դոլարի ամրապնդումը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների անկման մինչեւ 20–25 դոլար: Դա տեղի կունենա բացառապես ամերիկյան տարադրամի աճի շնորհիվ», — ասվում է զեկույցում:
Միաժամանակ նավթի համաշխարհային գնի մինչեւ այդ մակարդակ անկման համար բավարար կլինի դոլարի ընդամենը 5 տոկոսով արժեւորումը, գրում է Gazeta-ն:
Նման սցենար ավելի վաղ կանխատեսել էր ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը, որի վերլուծաբանները երկու տարբերակ էին դիտարկում` նավթի գնի անկումը մեկ բարելի դիմաց մինչեւ 20 դոլար եւ մինչեւ 15 դոլար:



























