Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ 2016թ. վերջին 2017թ սկզբին նավթի գները աճ կգրանցեն, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով FXStreet-ը։
Ինչպես հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, նավթի գները կարող են նորից աճել, իսկ հումքի ներդրումները կարող են 2016թ. 20 տոկոսով կրճատվել։



























