Electrolux-ի գործադիր տնօրեն Քիթ Մակլաֆլինը հրաժարական է տվել: Այդ մասին ասվում է ընկերության կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016-ի փետրվարի 1-ից պաշտոնը կզբաղեցնի Յունաս Սամուելսոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան General Electric կորպորացիան մերժել է ԱՄՆ-ում կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը շվեդական Electrolux-ին 3,3 մլրդ դոլարով վաճառելու առաջարկը, գրում է Gazeta-ն: http://www.gazeta.ru/
Նման որոշման պատճառը կարող է դառնալ ամերիկյան հակամենաշնորհային կարգավորիչի արգելքը շուկայի մենաշնորհացման հետ կապված: Միաժամանակ General Electric-ում չեն մեկնաբանել որոշումը, ընկերությունը մտադիր է շարունակել գնորդի փնտրտուքը, իսկ առայժմ կաշխատի սովորական ռեժիմով:



























