Ամերիկյան Bank of America Merrill Lynch (BofA) ներդրումային բանկի փորձագետները 2016-ին Brent ապրանքանիշի նավթի կանխատեսված գինը մեկ բարելի դիմաց 50 դոլարից իջեցրել են մինչեւ 46 դոլար, տեղեկացնում է MarketWatch-ը: Բանկը WTI ապրանքանիշի նավթի կանխատեսումները եւս կրճատել է` 48 դոլարից հասցնելով 45 դոլարի:
Որպես կանխատեսման փոփոխության պատճառ վերլուծաբանները նշել են տաք ձմեռը, չինական յուանի նվազումը եւ OPEC-ի գնային պատերազմները, գրում է Gazeta-ն: http://www.gazeta.ru/
«OPEC-ի անդամների միջեւ գնային պատերազմը միայն վատացել է: Բացի այդ, շուտով շուկա դուրս կգա իրանական նավթը, իսկ չինական յուանը կտրուկ արժեզրկվում է: Ի հավելումն դրան, սովորականից ավելի տաք ձմեռը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տարածաշրջաններից յուրաքանչյուրում օրական 200 հազար բարելով կրճատել է պահանջարկը», — նշում են վերլուծաբանները:
Morgan Stanley-ի վերլուծաբաններն իրենց հերթին ենթադրում են, որ ամերիկյան տարադրամի ամրապնդման հետ կապված նավթի համաշխարհային գները կարող են ընկնել մինչեւ մեկ բարելի դիմաց 20 դոլար:



























