Նավթի Brent տեսակի փետրվարյան ֆյուչերսի գինը՝ մատակարարմամբ, Լոնդոնի ICE բորսայում ընկել է ավելի քան 5%-ով՝ հասնելով 1 բարելը 31.94 դոլարի: Այս մասին են վկայում բորսայի տվյալները:
Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքն աճել է 1.7%-ով եւ գտնվում է 76 ռուբլու շրջանում: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.8%-ով եւ կազմում է 82.8 ռուբլի:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 2016 թվականի սկզբից Brent-ի գինն ընկել է 12%-ով: Այդ ֆոնին Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը հունվարի 11-ին վաճառքի մեկնարկին, 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ, գերազանցել է 76 ռուբլին՝ կազմելով 76.31 ռուբլի: Եվրոն աճել է 3.35 ռուբլով՝ կազմելով 83.97 ռուբլի:



























