Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել:

Այսպես, Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,68 տոկոսով՝ հասնելով 30,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,79 տոկոսով՝ հասնելով 30,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: