Ղազախստանի ֆոնդային բորսայում թենգեի միջին փոխարժեքը դոլարի նկատմամաբ նորից թարմացրել է պատմական մինիմումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ղազախստանի ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 362.62 թենգե։
Նախօրեին թենգեն վաճառվում էր դոլարի դիմաց 354.6 — 356.35-ի սահմաններում։
Հունվարի 8-ին ղազախական թենգեն պատմության մեջ առաջին անգամ հատեց հոգեբանական կարեւոր շեմը՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 350 թենգե։
Ղազախստանը 2015թ. օգոստոսի 20-ին անցում էր կատարել թենգեի լողացող փոխարժեքի քաղաքականությանը։



























