Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին այսօր հանդիպել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ եւ քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է Հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջնահերթություններով եւ գործունեության հիմնական ուղղություններով՝ կարեւորելով Հանձնաժողովի գործառույթներն ու դերը՝ երկրի մրցակցային միջավայրի ապահովման գործում:

Պ. Սվիտալսկին եւ Ա. Շաբոյանը քննարկել են նաեւ տնտեսական մրցակցության ոլորտում ԵՄ պատվիրակության հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ 2015-ի դեկտեմբերից մեկնարկած Եվրոպական Հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ նոր բանակցությունների ներքո: