Նավթի գների անկումը մինչեւ 30 դոլար ԱՄՆ նավթարդյունահանող ընկերությունների հնարավոր սնանկության մասին մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է  Gazeta -ն։

Հաղորդվում է, որ եթե գներն այդ մակարդակի վրա երկար մնան, 2017թ. կեսին ամերիկյան նավթային ընկերությունների մոտ 1/3-ին սնանկություն է սպառնում։

Վերլուծաբանների կարծիքով որոշ ընկերություններ կարող են դիմանալ, եթե նավթը վերադառնա մեկ բարելի դիմաց առնվազն 50 դոլարի ցուցանիշին։

ԱՄՆ խոշոր ներդրումային բաներից երեքը՝ Morgan Stanley-ը, Goldman Sachs-ը и Citigroup-ը, ակնկալում են, որ նավթի գները 30 դոլարից էլ կնվազեն։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության գնահատականներով՝ 2016թ. առաջին շաբաթվա ընթացքում երկրում հանքահանվել է օրական մոտ 9.2 մլն բարել նավթ, ինչը 1 տոկոսով  ավելի է, քան մեկ տարի առաջ։