Բելառուսում 2015 թվականին գնաճը կազմել է 12 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, բրիֆինգի ժամանակ նշել է  Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեի վիճակագրական գների գլխավոր վարչության պետ Ալեքսեյ Յարկովեցը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Պարենային ապրանքների գներն աճել են 11 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 11,5 տոկոսով, վճարովի ծառայությունների գները՝ 15,7 տոկոսով:

«2015 թվականին մենք կատարել ենք գնաճի վերաբերյալ կանխատեսված ցուցանիշները, որ 2015-ին գնաճը լինելու է 16-18 տոկոսի մակարդակի: Եթե նայենք սպառողական գների ինդեքսի դինամիկային, ապա 2015-ի սկզբին գնաճի տեմպերը մի փոքր ավելի բարձր էին, քան 2014-ին: Բայց սկսած ապրիլից գնաճը մի փոքր դանդաղեց, եւ տարվա վերջին կազմեց 12 տոկոս՝ 2014-ի 16,2 տոկոսի համեմատ»,-ընդգծել է Յարկովեցը: