Նավթի գների անկման վերաբերյալ ամենավատատեսական կախատեսումներներն արել են Standard Chartered բրիտանական բանկի վերլուծաբանները: Նրանց կարծիքով, նավթի մեկ բարելի դիմաց գինը կարող է նվազել մինչեւ 10 դոլար, հայտնում է Gazeta -ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք համարում ենք, որ մինչ շուկայի մասնակիցները կխոստովանեն, որ ամեն ինչ չափից հեռու է հասել, նավթի գները կարող են նվազել մինչեւ 10 դոլար՝ բարելի դիմաց»,- մեջբերում է գործակալությունը փորձագետների զեկույցը:
Գործակալությունը նշում է, որ մի շարք այլ բանկեր (Barclays, Macquarie, Bank of America, Merill Lynch եւ Societe Generalе) այս շաբաթ վատացրել են 2016 թ. նավթի գների վերաբերյալ իրենց կանխատեսումները:
Մասնավորապես Barclays-ը 2016 թ. նավթի Brent եւ WTI տեսակների համար միջին գնի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ 37 դոլար՝ 60 եւ 56 դոլարից համապատասխանաբար:
Bank of America փորձագետները 2016 թ. Brent տեսակի նավթի գնի կանխատեսումները նվազեցրել են մինչեւ բարելի դիմաց 46 դոլարի, իսկ Morgan Stanley ներդրումային բանկը կանխատեսում է նավթի համաշխարհային գների անկում մինչեւ բարելի դիմաց 20 դոլար:



























