Գերմանիայի դաշնային հակակարտելային վարչությունը 130 հազար եվրոյով տուգանվել է LEGO կոնստրուկտորներ արտադրող դանիական  ընկերությանը՝ սահմանափակող գնային քաղաքականության համար, հաղորդում է Reuters-ը:

Գերմանական կարգավորող մարմինը մեղադրել է LEGO-ին, որ նա 2013-2014 թվականներին թույլ չի տվել գերմանական խանութներին զեղչեր կիրառել իր արտադրանքի վրա: Այդ տարիներին LEGO-ն ցանկեր է կազմել, որտեղ ֆիքսել է խաղալիքների գները: Ընկերության պայմանները խախտելու դեպքում վաճառողներին սպառնում էին նվազեցնել կամ ընդհանրապես դադարեցնել խաղալիքների մատակարարումը:

Որոշ դեպքերում խանութներին թույլ են տվել կեղծ զեղչեր կիրառել: Այսինքն, վաճառողը արհեստականորեն բարձրացրել է գները, իսկ հետո, իբր, զեղչ է կիրառել:

Իր հերթին, LEGO-ի ղեկավարությունը հայտարարել է ապագայում չկրկնել նման դեպքերը, հաղորդում է Lenta-ն: