Նավթի WTI տեսակի փետրվարյան ֆյուչերսի պայմանագրերի գինը, 2003 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, ընկել է ավելի քան 4.7%-ով՝ հասնելով 29.99 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Այս մասին են վկայում բորսային տվյալները:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Brent տեսակի նավթի գինն ընկնում է 3%-ի չափով եւ կազմում է 30.5 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքն աճել է 1.2%-ով եւ կազմել 77 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը նույնպես աճել է 1.2%-ով՝ կազմելով 83.8 ռուբլի:



























