ՕՊԵԿ վաճառած նավթի միջին գինը հունվարի 12-ին նվազել է 4.83 տոկոսով եւ կազմել 25.76 դոլար մեկ բարելի դիմաց։ Դրանով իսկ այդ ցուցանիշը հավասարվել է 2003թ. մարտի մակարդակին, հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ տվյալները։
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գները բարձրացել են 0.57 տոկոսով եւ կազմել 31.01 դոլար մեկ բարելի դիմաց, փոխանցում է Gazeta-ն։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գներն աճել են 0.57 տոկոսով եւ կազմել 31.43 դոլար մեկ բարելի դիմաց։



























