Հայաստանում Էրեբունու ռազմական ավիաբազայում ավարտվել է  2015-ին միավորում բերված ուղղաթիռների հավաքումը:

Ինչպես հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, բանակային ավիացիայի էսկադրիլիան կազմված է   Մի-24 եւ Մի-8 ավելի քան 10 ուղղաթիռից: Ինժեներա-տեխնիկական կազմի մասնագետները մեկ ամսվա ընթացքում բոլոր ուղղաթիռները զինել են համալրող դետալներով: 

Օղակի առաջին թռիչքն անձնակազմերի կողմից իրականացվել է 2015-ի վերջին բարձրլեռնային պայմաններում ջերմային ցածր ռեժիմում: 

Այլ պտուտակաթեւ մեքենաներ փետրվարին կթռչեն առավելագույնս ցածր`  100-ից  3500 մետր բարձրություններում: Օդաչուները պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում բեռնավորման եւ բեռնաթափման ընթացքում կստուգեն հանգույցներն ու ագրեգատները: 

Ավիացիոն տեխնիկայի փորձարկումների ավարտից հետո բանակային ավիացիաները կսկսեն լեռնային տարածքում օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին ռազմական պատրաստության ծրագրի վարժությունների կատարումը: 

ՀՌՕ-ի 13 միավորից բաղկացած բանակային ավիացիայի էսկադրիլիան Հայաստանի Հանրապետությունում Էրեբունու ռազմաբազա է ուղարկվել 2015-ի հոկտեմբեր-նոյեմբերին: Ընթացիկ տարում կսկսվի ուղղաթիռների համար թռիչքահրապարակների, կայանատեղիների եւ ռազմական ծառայողական օբյեկտների կառուցումը: 

Ռուսական ՀՌՕ-ի ավիաբազան, որը տեղակայված է Երեւանի Էրեբունու օդանավակայանում, ձեւավորվել է  1995-ին: 1998-ի նոյեմբերին ՌԴ-ից բազա են տեղափոխվել բազմանպատակային   ՄիԳ-29 կործանիչներ: 2001-ի հուլիսին Էրեբունիում տեղակայված զորամասերից ձեւավորվել է ավիացիոն բազա, որը Գյումրիում տեղակայված  102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչն է դարձել: