Թուրքմենստանում օրինական վաճառքից անհետացել են ծխախոտները, գրում է «Թուրքմենստանի քրոնիկա» թերթը։
Հանրապետության մայրաքաղաք Աշխաբադում առողջ հասարակության անվտանգության պաշտպանության աշխատակիցները շրջել են վաճառքի կետերով եւ ստիպել են վաճառքից հանել ծխախոտները։
Ընդ որում, ծխախոտի արտադրանքի գինը 1.5-2 անգամ աճել է։ Այս պահին մեկ տուփ ծխախոտը, ապրանքանիշից կախված, կազմում է 22-44 մանաթ։
Անվտանգության պետական խորհրդի նիստում Թուրմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը նկատողություն է արել եւ իջեցրել առողջ հասարակության անվտանգության պաշտպանության ծառայության ղեկավար Աթադուրդա Օսմանովի կոչումը։



























