Չինաստանը պլանավորում է 2020թ. կառուցել միջուկային ռեակտորով առաջին փորձարարական ծովային պլատֆորմը։ Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, այդ նախագծով զբաղվելու է China General Nuclear Power Group-ը։ Շինարարությունը կսկսվի 2017թ. եւ կտեւի 3 տարի։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Չինաստանի բարեփոխումների եւ զարգացման հարցերով պետական հանձնաժողովը փոքր հզորության ACPR50S ատոմային ռեակտորով ծովային պլատֆորմ ստեղծելու նախագիծը ներառել է էներգետիկ ոլորտի գիտատեխնիկական նորարարությունների 13-րդ հնգամյա պլանում։
Այդ տեսակի ռեակտորը CGN-ի սեփական նորամուծությունն է։ Ծովային պլատֆորմներում այն տեղադրելը թույլ կտա նավթի եւ գազի հանքահանման խութերում էլեկտրաէներգիա մատակարարել։



























