Կուբայի ափերի մոտ, այսօր՝ հունվարի 17-ին, 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 03.30-ին, Էլ Կոմբրե քաղաքից 44 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։



























