Ճապոնիայի հյուսիսարեւելյան հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Տոկիոյում, առատ ձյուն է տեղում։ Վատ եղանակային պայմանների պատճառով հունվարի 18-ին չեղարկվել է առնվազն 129 ավիաչվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական ավիափոխադրողների հայտարարությունը։
Չվերթների հիմնական մասը չեղարկվել է Հոնսյու կղզում, որտեղ բոլորից առատ են տեղումները։ Դժվարությամբ է աշխատում նաեւ երկաթուղային տրանսպորտը։
Ներկայումս Տոկիոյում անձրեւ է տեղում, ինչի պատճառով ճանապարհներին մերկասառույց է առաջացել։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ օրվա ընթացքում ձյունը կարող է վերսկսվել։



























