Երկիր մոլորակի բնակչության ամենաաղքատ կեսի՝ ավելի քան 3.6 մլրդ մարդու ընդհանուր կարողությունը 2010թ.-ից պակասել է ավելի քան մեկ տրլն դոլարով։ Նման տեղեկություններ է տալիս աղքատության դեմ պայքարող Oxfam ոչ առեւտրային կազմակերպության զեկույցը, փոխանցում է Gazeta –ն։

Զեկույցում նշվում է, որ նույնքան է կազմում նաեւ աշխարհի ամենահարուստ 62 մարդկանց ընդհանուր կարողությունը։ Նրանց կապիտալն այդ ընթացքում աճել է 1.76 տրլն դոլարով։

2010թ. մարդկության ամենաաղքատ կեսին պատկանող գումարի չափով ունեցվածք ունեին աշխարհի ամենահարուստ 388 մարդիկ։

Կազմակերպությունը նշում է, որ դրա պատճառը հարուստների եւ աղքատների եկամուտների միջեւ աճող տարբերությունն է՝ հարկային արտոնությունները, որոնք հասանելի են առավել ապահով խավին, աշխատավարձի առավելագույն եւ նվազագույն շեմերի միջեւ աճող տարբերությունը եւ բանվորների ֆինանսական պարգեւատրումների կրճատումը։