Ղազախստանի ֆոնդային բորսայում թենգեի միջին փոխարժեքը դոլարի նկատմամաբ նորից կրկնել է իր պատմական մինիմումը։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։

Ղազախստանի ֆոնդային բորսայում առավոտյան սակարկությունների արդյունքում դոլարի փոխարժեքը հասել է 372.58 թենգեի՝ պատմության մեջ առաջին անգամ հատելով դոլարի դիմաց 370 թենգեի շեմը։

Անցյալ շաբաթ Ղազախստանի ազգային արժույթը նվազել էր մինչեւ դոլարի դիմաց 362.62 թենգեի։