Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կարգադրել է վատ եղանակային պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցնել Օդեսա-Կիեւ մայրուղու երկկողմանի երթեւեկությունը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Այդ որոշումը կայացվել է վերջին օրերին Ուկրաինայում տեղացած առատ ձյան պատճառով։
«Օդեսա-Կիեւ ավտոմայրուղին ժամանակավորապես երկկողմանի փակ է»,- գրել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում։
Միաժամանակ նա այդ մասին զեկուցել է Ուկրաինայի նախագահին, որի հրամանով Օդեսայում լրացուցիչ ձնահավաք մեքենաներ են մոբիլիզացվել։




























