Բրիտանացի գիտնականները պարզել են, որ դեռահասները կիրակի օրերին ավելի երկար են քնում, քան նրանց ծնողները կամ տատիկ պապիկները: Սուրեյի համալսարանի մասնագետներին հաջողվել է բացատրել այս փաստը: Ավելին, փորձագետները բոլորին են խորհուրդ տալիս հետեւել թինեյջերների օրինակին ու կիրակի օրերին սովորականից երկար քնել:

Գիտնականներն ուշադիր ուսումնասիրել են Յուրգեն Աշոֆի ու Ռութգեն Վեֆերի հետազոտությունը, որն անց էր կացվել 1960 թ.: Մասնակիցների խմբին փորձի շրջանակում տեղավորել էին առանց պատուհանների ու բնական լույսի սենյակներում: Բացի դրանից բոլոր կամավորների մոտից վերցրել էին ժամացույցը: Մարդիկ կարող էին միայն միացնել ու անջատել լամպը: Փորձի հիմնական խնդիրն էր որոշել մարդու ջերմաստիճանային ռիթմերը, երբ քնի ռեժիմը փոխվում է: Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մեծամասնության մոտ քնի ռեժիմը խախտվում էր փորձը սկսելու օրը, հայտնում է Informing-ը:

Բրիտանացի գիտնական Դրեք Յան Դրեյքը մեկնաբանել է փորձի արդյունքները: Պարզվել է, որ մարդու կենսաբանական ռիթմը փոխվում է քնի ու արթուն մնալու ռեժիմի նույնիսկ աննշան խախտման դեպքում: Դրա հետեւանքով կրճատվում է օրգանիզմի կողմից քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը: Քնի խանգարումների պատճառը հաճախ արհեստական լուսավորությունն է, հեռուստացույցների ու բջջային սարքերի արձակած լույսը: Մարդու կենսաբանական ռիթմը խախտվում է աշխատանքային շաբաթվա ընթացքում, ինչի հետեւանքով օրգանիզմն արագ հոգնում է: Դրա համար էլ հետազոտողները համառորեն խորհուրդ են տալիս կիրակի առավոտյան մի քիչ ավելի երկար քնել, որպեսզի ուժերը վերականգնվեն: Այդ օրը ավելի լավ է անջատեք զարթուցիչը ու արթնանաք այն ժամանակ, երբ ձեզ հանգստացած եք զգում: