Գերմանական Բորնհայմ քաղաքում ապրող փախստական տղամարդկանց թույլ են տվել լողավազան այցելել սեռական հետապնդումների մասին հատուկ զրույցից հետո: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը, գրում է Lenta.ru-ն:

Տղամարդ փախստականների համար լողավազան արգելելու արգելքը մտցվել էր անցյալ շաբաթ սեռական հետապնդումների մասին բողոքներից հետո: Այն ժամանակ հաստատության ղեկավարությունը նշում էր, որ պատրաստ չէ հաշտվել գերմանական մշակութային նորմերի եւ սովորույթների խախտումների հետ: 

Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից արդեն ավելի քան մեկ միլիոն փախստական է եկել Գերմանիայի տարածք: Ներգաղթյալների կողմից կանանց նկատմամբ սեռական հետապնդման ամենաաղմկալի դեպքերից մեկը տեղի էր ունեցել նոր տարվա գիշերը` Քյոլնում: