Իտալական Պադուա քաղաքի հրշեջ-ծառայություն է դիմել հավատարմության գոտու բանալին կորցրած կինը՝ խնդրելով ազատել իրեն: Փրկարարները ժամանել են կանչի վայր՝ չիմանալով, թե կոնկրետ ինչ աշխատանք է իրենց սպասվում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին:
Միջին տարիքի կինը, որի անունը չի նշվում, դեպքի վայր ժամանած փրկարարներին ցույց է տվել երկաթե կողպեքով գոտին: Կինը չի կարողացել գտնել բանալին եւ ստիպված է եղել դիմել մասնագետների օգնությանը:
Իտալուհին բացատրել է, որ աքսեսուարն իրեն անհրաժեշտ է՝ ինտիմ հարաբերություններից խուսափելու համար:
Հավատարմության գոտիների ժամանակակից տարբերակները, որպես կանոն, օգտագործվում են սեռական խաղերի ժամանակ:



























