Ճապոնիան 40-ամյա ընդմիջումից հետո նորից սկսել է ԱՄՆ-ից նավթ գնել: Ամերիկյան նավթի արտահանման սահմանափակումները հանվել են 2015-ի դեկտեմբերին:
Նավթի առեւտրով զբաղվող խոշոր Cosmo Energy Holdings ընկերությունը ձեռք է բերել թեքսասյան նավթի առաջին խմբաքանակը՝ մոտ 300 հազար բարել: Այդ ծավալի մեծ մասը կօգտագործվի բենզին ստանալու համար, հաղորդում է MK.ru-ն:



























