Ճապոնիայում 112 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչ Յասուտարո Կոիդեն։ Այս մասին հայտնել են Նագոյա քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ բուժում էր ստանում տղամարդը։ Մահվան պատճառը եղել է քրոնիկ սրտային անբավարարությունը։ Երկարակյացը ծնվել էր 1903թ. Ֆուկուիի պրեֆեկտուրայում։Նա Նագոյա էր տեղափոխվել 107 տարեկանում։ Մինչեւ մահ նա գրեթե առողջական խնդիրներ չուներ եւ կարողանում կարդալ առանց ակնոցի։

Կոիդեն անցյալ տարվա օգոստոսին պաշտոնապես ճանաչվել էր երկրագնդի ամենատարեց տղամարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։