Չինաստանում շատ տարածված են հորոսկոպներն ու մարդիկ անկեղծորեն հավատում են, որ երեխայի ծնունդն անհրաժեշտ է պլանավորել որոշակի ժամանակահատվածում, որպեսզի ապագայում նրանց հաջողակ մարդիկ դառնան:
Այսպես, Կապիկի տարին, որն ըստ չինական օրացույցի, սկսվում է փետրվարի 8-ից, չինացիների շրջանում նախընտրելի է երեխաների ծննդյան համար: Ընտանիքների մեծ մասը ցանկանում է, որ իրենց երեխան լույս աշխարհ գա հենց այդ տարում:
Աստղաբանական կանխատեսումների համաձայն, Կապիկի տարում ծնվածները առանձնանում են իրենց խելացիությամբ, հնարամտությամբ ու հմայքով, հաղորդում է Informing-ը:
Բժիշկների փոխանցմամբ, Պեկինում 2016 թվականին 30 տոկոսով ավելացել է ծննդատներում հիվանդասենյակ ամրագրողների թիվը: Նույնպիսի պատկեր է նաեւ երկրի այլ խոշոր քաղաքներում: Բացի այդ, գերմանական Merck AG ընկերության դեղագործները նշել են անպտղության բուժման դեղերի վաճառքի աճի մասին:
Մասնագետների խոսքով, հաջորդ «բեբի-բումը» սպասվում է Վիշապի տարում՝ 2024 թվականին:



























