Հայտնաբերվել է մի կատու, որը նման է «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ֆիլմի չարագործին: Ժապավենում այս դերը խաղացել է Ադամ Դրայվերը:
Համացանցի նոր հերոս է դարձել ամերիկյան Մոնմուտ օկրուգի կատվազգիների մի ներկայացուցիչ: Ամեն մարդ իր հայտնի նմանակն ունի, բայց ամեն մեկը չէ, որ ի վիճակի է իրեն տեսնել «կատվային ձեւում», նշում է Mashable-ը: Համարվում է, որ կատուն նույնպիսի ականջներ ու քիթ ունի, ինչ Դրայվերը: Պարբերականը ենթադրում է, որ «նմանակների» մոտ հումորի զգացումը եւս կարող է միանման լինել, գրում է Gazeta-ն:



























