Ստորջրյա հրաբուխները կարող էին արագացնել մեր մոլորակի վրա կյանքի ի հայտ գալը, կարծում են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները:
Nature Geoscience պարբերականի էջերում հոդված է հայտնվել, որում գիտնականները պատմում են ստորջրյա հինավուրց հրաբուխների ազդեցության մասին: Այսպես, հրապարակման հեղինակների կարծիքով, 640-720 մլն տարի առաջ Երկրագունդն ամբողջությամբ ծածկված էր սառույցի եւ ձայն հաստ շերտով: Այն կարող էր ձեւավորված լինել Պանգեյայի առաջացումից հետո: Քաղցրահամ ջրի պահուստի ավելացման հետեւանքով համաշխարհային օվկիանոսում նվազել է ջրի աղայնությունը, ինչը սառցե ծածկույթի աճի պատճառ է դարձել, տեղեկացնում է Informing-ը:
Գոյություն ունի տեսություն, ըստ որի, մեր մոլորակի հալվելու գործընթացն արագացել է հրաբուխների ժայթքման շնորհիվ: Գիտնականների կարծիքով, այդ հիպոթեզի ապացույց է համաշխարհային օվկիանոսի հատակի ռելիեֆը:
Ստորջրյա հրաբուխների ժայթքման ժամանակ հատակին նստում էր գիոկլաստիտը, որն օվկիանոսի հատակին կարբոնատային նստվածքների ձեւավորման հիմքը դարձավ: Ջրի մեջ նաեւ կալցիում, մագնիում եւ ֆոսֆոր էր հայտնվում: Ջրում այս տարրերի բարձր խտությունը հենց արագացրեց Երկրագնդի վրա կյանքի առաջացումը:



























